Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Զուզուն՝ Ռեալի մարզիչ

Զուզուն՝ Ռեալի մարզիչ
05.01.2016 | 10:53

Մադրիդի «Ռեալի» մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը՝ մամլո ասուլիսում հայտարարել է թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Մինչ այդ 44-ամյա ֆրանսիացին մարզում էր «Ռեալ Կաստիլիան»: Հունվարի 4-ին թիմից հեռացավ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը՝ մի քանի պարտություններից հետո. 18 տուրից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնության երրորդ տեղում է 37 միավորով: Առաջինը «Ատլետիկոն» է (41 միավոր), երկրորդը՝ «Բարսելոնը» (39): Բենիտեսը թիմ էր եկել 2015-ի հունիսին՝ Կառլո Անչելոտիից հետո: Նրա նշանակումից հետո թերթերը գրում էին Կրիշտիանու Ռոնալդուի հետ կոնֆլիկտների մասին: Զինեդին Զիդանը «Ռեալում» խաղացել է 2001- 2006-ին՝ հաղթելով չեմպիոնների լիգայում և դառնալով Իսպանիայի չեմպիոն:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ